Բնությունը կատարյալ է իսկ մարդը անզոր է նրա դեմ, ինչպես վերաբերվես բնությանը նույն պատասխանը նրանից կստանաս: Անտառներին ուշադրություն չես դարձնում, ծառ ես կտրում, կենդանիների որս ես կազմակերպում, մի բուռ երկրիդ մի քանի կիլոմետր անտառները տարիներ շարունակ ծառայում են քեզ, վերջը այրվում են: Հերիք է մեկ կայծ, մեկ մոխիր, մեկ շիշ կամ քամի ու ամեն բան այրվում:

 


Եթե աշխարհում առկա բնության նկարները փորձենք դիտել, ապա անգերազանցելի գեղեցկություն ունեն երկիր մոլորակի այն հատվածները, որտեղ մարդու ոտքը չի ամրացել, դրանք մեկը մյուսին լռացնելով ծաղկում և շնչում են: Որտեղ հաստատվել է մարդը տարբերվում է նախորդից՝ բացած ճանապարհներ, կտրած ծառեր, տներ, մեքենաների հետքեր և այլն:

 


Նույնիսկ տարիներով չբնակեցված բնակավայրերը, որոնք մարդը լքել է, ժամանակի ընթացքում բնույան կողմից գեղեցկանում են, անշունչ տների պատերը պատվում են կանաչով, ծառերով ու թփերով:
Ձեր ներկայությամբ մի պղծեք բնությունը ու նա Ձեզ արտակարգ իրավիճակների մեջ չի դնի: