Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Բալկաններում...Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը Կոսովոյի ապագայի վերաբերյան հոդված է հրապարակել "Novosti" թերթում,որտեղ ընդունել է Կոսովոյի վերաբերյալ սերբական իշխանությունների՝"Կոսովոն՝սերբական տարածք է" քաղաքկանության ձախողումը և առաջարկել է 2008 թ-ի փետրվարի 17-ին արևմուտքի ջանքերով Սերբիայից անկախացած երկրամասը բաժանել երկու մասի...Հյուսիսային Կոսովոն,որը բնակեցված է սերբերով պետք է անցնի Սերբիային,իսկ ալբանաբնակ շրջանները ստանան անկախություն...Բացի այդ Դաչիչը նաև առաջարկում է ինքնավարություն տրամադրել Կոսովոյի տարածքում կոմպակտ սերբերով բնակեցված բնակավայրերին և միջնադարյան սերբական վանական համալիրներին,ինչպես օրինակ՝Աֆոնի վանական համալիրը Հունաստանում...


Փորձագետների կարծիքով Արևմուտքը և ԱՄՆ-ն,որոնք կանգնած են Պրիշտինայի մարիոնետային կառավարության թիկունքում չեն համաձայնի Դաչիչի պլանի հետ,քանի որ մինչ այդ էլ հայտարարել են,որ դեմ են Կոսովոյի մասնատմանը...


Հիշեցնեմ,որ 20-րդ դարի վերջին և 21-րդ ադրի սկզբին Սերբիան տուժեծ իր ռուսամետ քաղաքականության պատճառով,իսկ թուլացած Ռուսաստանն էլ,որը ղեկավարվում էր դավաճաններով վխտացող կառավարության կողմից չօգնեց Հարավսլավիային,որի մասնատումից հետո, Արևմուտքը, Թուրքիան և ԱՄՆ-ն կոնկրետ անցան Սերբիայի մասնատմանը...Արդյունքում,Սերբիան 2008 թ-ին կորցրեց Կոսովոն,որը պատմանակն սերբական տարածք լինելով Հարավսլավիայի նախկին ղեկավար Իոսիֆ Բրոզ Տիտոյի կոպիտ սխալի պատճառով բնակեցվեց մահմեդական ալբանացիներով,որոնք մասսայաբար փախչում էին Ալբանիայից՝փրկվելով տեղի բռնակալ Էնվեր Հոջայի հալածանքերից...

 

Ժամանակի ընթացքում Կոսովոյում կազմող ալբանացիները դարձան պարզ մեծամասնություն և սկսեցին Ալբանիային միավորվելու մասին խոսել...Ալբանացիների ծրագրերը համընկնում էին ԱՄՆ-ի,Գերմանիայի և Թուրքիայի ծրագրերի հետ...Վերջին երկուսը պատմականորեն գրեթե միշտ ներկա են եղել Բալկաններում և շատ մեծ հրճվանով անցան ուղղափառ Սերբիայի մասնատմանը...Սերբերի համար Կոսովոյի կորուստը նաև հոգեբանական և պատմական ծանր հարված է...Կոսովոն սերբերի միյան սովորական տարածք չէ...Մինչև 2008 թ-ը այնտեղ է գտնվել Սերբական ուղղափառ եկեղեցու պատրիարքի նստավայրը՝Պեչ քաղաքում...1389 թ-ին Կոսովոյի դաշտում տեղի է ունեցել սերբական և թուրքական զորքերի միջև ճակատամարտը,որը չնայած ավարտվել է սերբերի պարտությամբ,բայց այն հանդիսանում է սերբական ազգային միասնության սիմվոլ...Պրիշտինա և Պրիզրեն քաղաքներում են գտնվում նաև սերբ թագավորների պալատները...

 

Գագիկ Համբարյան