Վերջին շրջանում Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքի մասին շատ է խոսվում: Լրատվական հոսքերը մեծամասամբ վերաբերվում են այս շրջանում իրականացվող ներդրումներին:

Հրաշալի բնություն ունեցող այս համայնքը ներդրողներին հետաքրքիր է և զբոսաշրջության, և ձկնաբուծության, և հիդրոէներգետիկ հնարավորությունների զարգացման տեսանկյունից:

Մատաղիսի ջրամբարի տարածքում նոր ներդրումներ են իրականացվել, որոնք զբոսաշրջիկների ու տեղացիների համար ժամանացի նոր հնարավորություններ են ստեղծել:

Առաջիկայում ևս Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածում նոր ներդրումներ են սպասվում: