Տարօրինակ չի՞ թվում ձեզ խորհրդային գարշելիների անուններից մեր բնակավայրերի ու փողոցների անունները մաքրելուն ընդդիմացողների ծաղրական վերաբերմունքը։ Առավել անհասկանալի է հատկապես երիտասարդների ընդվզումն առ այն, իբր դա մեր պատմությունն է, մինչդեռ նշածս գարշելիներն են իրենց ողջ գործունեությամբ աղավաղել մեր պատմությունը։

 


Ստուգե՛ք ձեր արյան բաղադրությունը, դուք էլ հանգստացեք, մեզ էլ հանգիստ թողեք, ջահելնե՛ր։ Կամ էլ քաջություն ունեցեք խոստովանելու, որ «տրոյկայի» ժառանգներ եք՝ այդպե՛ս մաքրելով ձեզ արյամբ փոխանցված մեղքերը։ Իսկ թե չունեք այդ քաջությունը, տազ արած մնացեք, առավել ևս՝ վե՛րջ տվեք ձեր հոխորտանքին, մանավանդ որ դա ձեր՝ ենթադրածս տեսակի անհաջող քողարկում է։