Փողոցների անվանափոխման թեման ակտուալ դարձավ ոչ թե հիմա,այլ դեռևս անցյլալ տարի,երբ հանրության որոշ շերտերում ու հարթակներում,մասնավորապես ֆեյսբուք սոցիալական կայքում սկսվեցին քննարկել բոլշևիկյան ու խորհրդային տարիների հերոսների,նշանավոր անձանց,քաղաքական գործիչների անուններով կոչված փողոցների վերանվանումը։

 

Ինչու է դա արվում։ ՞Նպատակը ըստ նախաձեռնողների՝ որոնք ավելի շատ հասարակության լիբեալ շերտն են ներկայացնում,հետևյալն է՝ ժամանակն է ազատվել խորհրդային իներցիայից,փողոցները անվանել հայ ազգային հերոսների ու հայաստանցիների համար առավել ընդունելի մարդկանց անուններով։ Յուրաքանչյուր իշխող դասակարգ բերում է իր մտածողությունն ու փիլիսոփայությունը։ աշխարհն այսօր զարգանում է սրընթաց արագությամբ, ու կոնկրետ չափորոշիչներ տալ,գնահատել տվյալ ժամանակաշրջանի գործչին։ Մանավանդ որ դրա համար ժամանակ է պետք։ Խորհրդային միությունը այլևս անցյալ է,սակայն մերժել այդ անցյալը որպես պատմության մաս սխալ է։ Ուզել,թե չուզել,ցանկանալ թե ոչ,դա պատմության մաս է,այսօրվա Հայաստանի օրգանական նախորդը,մեր հասարակության դեռ մի ահռելի մաս շարունակում է կրել այդ ժամանակաշրջանի վարքն ու բարքը,տարեցների մեջ ավելի մեծ թիվ կկազմեն սովոետական,քան անկախության գաղափարի կրողները։

 

Ինչ մնում է գործիչներին,իհարկե իրարամերժությունը նորմալ կատեգորիա է,մասնավորապես Կասյանի,Միկոյանի, Շահումյանի այլքի վերաբերյալ,բայց կներեք,ցույց տվեք մեկ քաղաքական գործիչ,ով բոլորի համար կհամարվի էտալոն։ Եվ եթե կարծում եք,որ նույն Վազգեն Սարգսյանի,կարեն Դեմիրճյանի հանդեպ հանրությունը ունի միանշանակ ընկալումներ ու պատկերացումներ,ապա չարաչաչ սխալվում եք։ Այնպես որ այդ հանրային լսումներ ու քննարկումներ կոչվածը հենց այսպիսի խնդիրներ քննարկելու համար են։

 

Սա չպետք է դառնա ինչ որ կուսակցության կամ քաղաքական անձի մենաշնորհը,որովհետև քաղաքական ուժերը ունեն իրենց գաղափարներն ու յուրովի սահմանափակում են տարրակարծությունը,այնպես որ այս հարցի քննարկումը բազմակարծություն է ենթադրում ու հանրության գրեթե բոլոր շերտերի ներգրավում: