ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես այն գործիչն եմ, ով որևէ թիմի կամ անձի նկատմամբ որևէ պարտավորություն չունի: Ես աշխատում եմ իմ մտքով, և իմ ստեղծած կապիտալով, այսինքն՝ ինձ համար ամենակարևորն այն է, որ Գալուստ Սահակյանը՝ Գալուստ Սահակյան լինի. մնացածը ժամանակի հարց է:

Իմ ամենամեծ լծակը՝ իմ սկզբունքներն են, որի գերին եմ ես. դրանք որևէ մեկը իմ ձեռքից խլել չի կարող:

Իմ պաշտոնը Գալուստ Սահակյան լինելն է. պաշտոնի երբեք չեմ ձգտել»: