Օրերս Սասնա Ծռեր խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը Արմավիր ՔԿՀ-ից հանդես էր եղել խոսքով, որում մասնավորապես հստակեցնում էր «թե ինչու՞ այսինչ բանն ասացինք և/կամ արեցինք տվյալ տեղում և տվյալ ժամանակ»։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Որովհետև մենք զբաղվում ենք ռեալ քաղաքականությամբ և վարվում ենք որպես ապագա Հայկական սուբյեկտի սաղմ, (նկատի ունեմ ոչ թե անձերը, այլ անկախ դրանցից՝ առաքելությունը, որը ստանձնել ենք)»։ Հայտարարության վերջում նշվում էր, որ իրենց խոսքն ու գործը դիտարկելիս յուրաքանչյուր ոք կհասկանա իրենց։

Ի՞նչ է ստացվում. Ծռերն արդեն ռեալ քաղաքակնությունն ասոցացնում են զինված հարձակումների ու սպանությունների հետ։ Նորմալ ժողովրդավար պետության իդեալոգիայով շարժվող և դեմոկրատական արժեքներ որդեգրած ցանկացած կառույցի քայլերն ու գործողությունները չպետք է դուրս գան Սահմանադրության ու օրենքի շրջանակներից։ Այս հայտարարությունը միանշանակ կասկածի տակ է դնում Սասնա Ծռերի՝ նախկինում արած կոչերը։ Եթե վերջիններիս նպատակը օրինական պետություն կառուցելն է, ապա ինչպե՞ս են փորձում հակաօրինական գորողությունները «սղղացնել» հայապահպանության, ապագաղութացման ու նմանատիպ բազմաթիվ վեհ արժեքների տակ։ Սա թերևս ամենաակնհայտ փաստարկն է, որը կասկածի տակ է դնում նրանց խոսքի և գործի կապը։

Բռնություններն ու արյունահեղությունները քաղաքականության մեջ տեղավորելու փորձերը, ինչպես տեսանք, չարժանացան հանրային մեծ շրջանակների հավանությանը։ Դրա մասին է խոսում Սասնա Ծռերի կողմնակիցների թվի խիստ սահմանափակ լինելը։
Հետևաբար, այս ամենից բխում է, որ Հայաստանում օրինական ու ինստիտուցիոնալ պայքարի մոդելն այլընտրանք չունի։ Լավ կլինի, որ Վարուժան Ավետիսյանը հանի աչքերից վարդագույն ակնոցը։