Արտագաղթի պատճառները շատ են, բայց այն ավելի խթանվում է պատերազմի ահից․․․ Եթե երկրի քաղաքացին վստահ լինի, որ երկրւմ կայուն խաղաղություն է լինելու, որի միակ երաշխիքը մարտունակ և նորագույն զենքերվ սպառազինված բանակն է, ապա արտագաղթը զգալիորեն կնվազի․․․

 

Անհնար է, որ երեք կառավարություններն էլ սա չհասկանային, մանավանդ որ անցյալ տարվա համեմատ Հայ տուրիստնեի թիվը զգալիորեն աճել է այն պատճառով, որ կլյանքը շատ ավելի դժվարացել է զարգացած համարվող երկրներում, և նաև այն պատճառով, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարությունը այնուամնեայնիվ «վերազինել» է բանակը․․․ թեև մեր հարևանին զսպելու համեմատ դա շատ քիչ է․․․

 

Անհեթեթություն է, սակայն մեր երեք կառավարությունները տարածաշրջանում խաղաղության ապահովման պատասխանատու համարել և այսօր ել համարում են ասենք՝ Ռուսաստանին, Եվրոպային, միջազգային հանրությանը կամ էլիտային․․․ Դրա մեջ իհարկե, ճշմարտություն կա, բայց նրանք զբաղված են զենք արտադրելով և վաճառելով։ Նրանց խաղաղությունը ձեռնտու չէ, թեև բոլորն էլ խոսում են իրենց համառ ջանքերի մասին ի նպաստ խաղաղության։ Քաղաքականություն է․․․

 

Արմեն Հարությունյան