Ադրբեջանական գյուղերը զորավարժարանների են վերածվում: Ադրբեջանի ղեկավարության տարածած կեղծ տեղեկությունները, թե իբր հայկական կողմը կրակում է բնակավայրերի վրա, որի արդյունքում երեխաներ են տուժում, արդեն սկսել է իրենց դեմ աշխատել: Ադրբեջանը ցանկանում էր այդ տեղեկությունները օգտագործել մեր դեմ, սակայն հիմա դա պատուհաս է դարձել իրենց գլխին:

 

Ադրբեջանի սահմանամերձ գյուղերը դատարկվում են, բնակիչները փախչում են իրենց տներից: Վախի մթնոլորտ ստեղծելու պատճառով Ադրբեջանի սահմանամերձ գյուղերը վերածվում են զորավարժարանի, շուտով ասեռիները չեն կարող բողոքել, թե խաղաղ բնակչություն տուժեց, քանի որ խաղաղ բնակիչ էլ չի լինի:

 

Աշոտ Ասատրյան