Vesti.az-ը մի հոդված է հրապարակել, որում, իբր, ներկայացված է Լևոն Մանացականյանի «նամակը»՝ ուղղված Արցախի գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին: Ոչ գրագետ հայերենով գրված նամակում խոսվում է 2017թ. հուլիսին ադրբեջանցիների իրականացրած հրթիռակոծության հետևանքով հայ զինվորների շրջանում տեղ գտած դասալքության դեպքերի, խուճապահարության մասին և այլն:

Այն, որ նամակն ունի ադրբեջանական ծագում, բնավ չեմ կասկածում: Ոլորտի մասնագետ չեմ, բայց առնվազն մի խոտանի մասին կարող եմ նշել: «Նամակը» գրվել է 2017թ. հուլիսի 17-ին և այնպիսի բլանկի վրա, որտեղ հստակ գրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մինչդեռ, ինչպես գիտենք, 2017թ. փետրվարի 20-ին (այդ նամակը գրելուց շուրջ 4 ամիս առաջ) Արցախում տեղի ունեցած Սահմանադրության հանրաքվեի արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անվանակոչվել կամ վերանվանվել է Արցախի Հանրապետության: Իսկ դա հուշում է այն մասին, որ պաշտոնական նամակագրությունը, կարծես, պետք է տեղի ունենար այնպիսի բլանկի վրա, որը համապատասխանում է տվյալ պահին գործող սահմանադրությանը: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարեն պետք է գրված լիներ Արցախի Հանրապետություն:

Ադրբեջանական քարոզչամեքենան այս հանգամանքը անտեսել է՝ ևս մեկ անգամ մատնելով իր փնթի ձեռագիրը: