Հիշում եք նախընտրական փուլում, ոնց ԵԼՔ-ը զիբիլն ու մարշրուտկեքը հակաբրենդ դարձրեց: Ընտրություններից անցել ա 4 ամիս։ Տրամաբանական կլիներ ենթադրել, որ ավագանի ունենալուն պես, ԵԼՔ-ն այլընտրանք կառաջարկի, բարեփոխումների փաթեթ կներկայացնի, կբերի ներդրողներին, գազից կառաջարկի անցնել էլեկտրո տրանսպորտին ու դրանով կահաբեկի Տարոն Մարգրյանին ու ՀՀԿ-ին, քաջ գիտակցելով, որ դրա հանրային պահանջը կա: Սակայն, ինչ-ինչ պատճառներով, այդ ամենի փոխարեն ԵԼՔ-ը որոշում է սովետական փողոցները անվանափոխել:

Ենթադրում եմ, որ դա արվում է այն պատճառով, որ շատ ՄԵԾ հանրային պահանջարկ կա անվանափոխել մի երկրի փողոցներ, որտեղ իշխող կուսակցության հոգևոր հայրը Հիտլերի հետ ա ծառայել: Նույն հաջողությամբ Ռուսաստանում մի ընդդիմադիր կարող էր իր ընդդիմադիրությունը ցույց տալ՝ գեյ ծեծելով: Չինաստանում մի ընդդիմադիր կարող էր կապիտալիստ ծեծել: Ամեն ինչ անհրաժեշտ է անել ԵԱՏՄ-ի հարցի նույնիսկ քննարկումից խուսափելու համար, քանի դեռ շանս կա, որ Կարապետյանը կարող ա ընդվզել ու, Նիկոլի ձեռ բռնած, դուրս գա փողոց: Տրամաբանությունը իրականում շատ պարզ է: Մարշրուտկեքի ու զիբիլի վրա կառուցած ընտրարշավը՝ միևնույն է նույն քվեներն է բերել, ինչ ԱԺ ընտրությունները, մինչդեռ Կարապետյանի հետ քաղաքական օպորտունիզմը կարող է վլաստի բերել... կամ վլաստի մի փոքր փայի: 120 հազար քվե ունեցող «կառույցը» այլ կերպ չի կարող վլաստի գալ, միան օպորտունիզմով: Հետո ինչ, որ արդյունքում կարող է ՀՀ-ԵՄ ու ՀՀ-Իրան հարաբերությունների մերձեցման պրոցեսը խաթարվել, իսկ նույն ԵԼՔ-ը մնա բորտին:

Հ.Գ. ԵԼՔ-ը կառաջարկի գազից անցնել էլեկտրոյին... գրեցի ու ինքս խնդացի ահագին))