ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայկական զինուժը օգոստոսի 7-ին չի կրակել ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ։

«Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ապատեղեկատվություն են տարածում։ ՀՀ ԶՈւ-երը այսօր կրակ չեն արձակել որևէ ադրբեջանական բնակավայրի ուղղությամբ։ Իրավիճակը հանգիստ է»,– գրել է նա։