Օգոստոսի 7-ը հերոս հրամանատար, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի՝ Մառոզ Ալիկի, ծննդյան օրն է:

 

Ապրիլյան պատերազմում փոխգնդապետ Առաքելյանը առաջիններից էր, որ գնաց թշնամուն ընդառաջ, գնաց չիմանալով, որ իր զինվորների դիրքը արդեն գրավված էր, չնայած իմանալու դեպքում ևս առանց երկար մտածելու գնալու էր զինվորների և դիրքի հետևից:

 

Ապրիլի 2-ին առավոտյան ժամը 6-ին, երբ բոլորս վայելում էինք քաղցր քնի վերջին ժամերը, Մառոզ Ալիկը և ևս 4 սպա մեքենայով մեկնում էին դիրքեր՝ ընկերներին օգնելու:

 

Հրամանատարը երբ նկատել է, որ անօդաչու սարքը նկարում է վաշտը ու իր աշխատասենյակը, զորքին հրամայել է անմիջապես դուրս գալ վաշտից։

 

Փոխգնդապետ Առաքելյանը մեկ վայրկյան շուտ ցանկացել է ազատագրել դիրքը: Հրամանատարի մեքենան դիրքի մոտակայքում ընկնում է շրջափակման մեջ, զոհվում են Ալիկի զինակից ընկերները, հրամանատարը ուսից վիրավորվում է սակայն չի դադարում կռվել: Վիրավոր ուսով 30 մետր առաջ է գնում, փորձում է ամեն գնով ինչքան հնարավոր է շատ հող ազատագրի: Զգալով, որ արդեն մահացու վիրավորում է ստացել մոտը եղած նռնակը նետում է թշնամու ոհմակի ուղղությամբ և պայթեցնում է նրանց:

 

Հրամանատարի զոհվելու մասին լուրը հասել է ապրիլի 10-ին, երբ հայկական կողմին էր հանձնվել ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած 18 զինծառայողների մարմինները: Շարքային զինվորնորի հետ հավասար դիրքերը պահելու ընթացքում զոհվել էր նաև փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը, որին շատ լավ ճանաչում էին ոչ միայն հայկական բանակում այլ նաև թշնամու բանակում:

 

Աշոտ Ասատրյան