Հայրենիքը չեն սիրում նկարներով, չեն սիրում խոսքով: Հայրենիքը սիրում են գործով, նվիրումով, առանց օգուտի, շահի ակնկալիքի... Էթիկայի կանոններից ելնելով՝ չեմ տեղադրում մի նկար, որը պարզապես գարշահոտություն կտարածի տարածքում:

 

Օմարի լեռնանցքում մի հուշարձան տանկ կա, այդ տանկի կողքին նորակառույց մի զրուցարան-հանգստարան կա, որտեղ, ճանապարհից հոգնած, կարող ես մի կտոր հաց ուտել ու փառք տալ տղերքին, որ այդ չքնաղ երկիրն ազատագրեցին քեզ համար: Իսկ եթե մի փոքր գլուխդ թեքես դեպի Թարթառի կողմը... Աստված իմ, ինչ կերել են, ինչ ավելացել է, նետել են հենց այդ զրուցարան-հանգստարանի կողքը, աղբը խոզի պես թափել են այդ սուրբ վայրում, մի այնպիսի վայրում, որտեղ Վանաձորից մի ամբողջ վաշտ արյուն թափեց հողի ազատագրման համար:

 

Դուք՝ խոզե՛ր, արժանի չեք այդ հողին, դուք՝ զիբիլկերնե՛ր, չգիտեք ՀԱՅՐԵՆԻՔ կոչված բացարձակ արժեքը... Եթե որևէ մեկին բռնեցնեմ երկիրը, առավել ևս՝ ազատագրված ՀԱՅՐԵՆԻՔԸ նման կերպ աղտոտողին, տեղում վզից քար կկապեմ ու Թարթառը կնետեմ...