Հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Ուլուդերե բնակավայրում թուրքական զինված ուժերի և PKK-ի զինյալների միջև տեղի է ունեցել բախում, որի հետևանքով զոհվել է PKK-ի երկու զինյալ, և թուրքական բանակի մեկ զինվոր: Թուրքական հետախուզությունը ունեցել է տեղեկություն, որ PKK-ի զինյալները պատրաստվում են հրետանային կրակ արձակել այդ տարածքում տեղակայված թուրքական զինված ուժերի վրա:


Հաքքարի նահանգի Շեմդինլի քաղաքի վարչական շրջանի մեջ մտնող հողերը ականապատված են եղել, որն էլ պատճառ է դարձել թուրքական բանակի երեք զինվորի մահվան, ովքեր ցանկացել են քաղաք մտնել այդ տարածքներով: Այս պահին իրականացվում է ականազերծման աշխատանք, ինչին սակայն խոչընդոտում են PKK-ի զինյալները ՝ արձակելով հեռահար կրակ կամ պայթեցնելով ականները:


Վան նահանգի Չալդիրան բնակավայրում թուրքական բանակը կարողացել է հայտնաբերվել է և վնասազերծել ճանապարհին տեղակայված ինքնաշեն ռումբը: Թուրքական բանակի ստորաբաժանումը ժամանակավորապես դադարեցրել է Վանի այդ հատվածում իրենց տեղաշարժը:


Աղըր նահանգի Դողուբայազետ քաղաքում բախում է տեղի ունեցել անվտանգության ուժերի և PKK-ի զինյլների միջև: Երկու կողմից կան վիրավորներ:

 

Կարեն Հովհաննիսյան