Կարծում եմ՝ Թրամփը խելացի որոշում է կայացրել։ Բախտի բերմամբ Ամերիկայում հայտնված/հայտնվող մարդիկ այդ խելացի և բացառապես իր կենսական-հեռանկարային շահերով առաջնորդվող երկրում շատ օգուտ տալ չեն կարող։ Նոր որոշումով առավել ինտելեկտուալները կհամալրեն եղածների շարքերը։ Ավելին՝ մարդիկ հիմա կսկսեն արագորեն անգլերեն սովորել և «հարակից» գիտելիք ձեռք բերել, որպեսզի կարողանան երջանկության քննությունը հանձնել։ Ու կհանձնեն։

 

Կենցաղային-կարճաժամկետ կտրվածքով հաճախ հաջողություն ունենում են կիսագրագետներն ու «շուստրիները», քիչ մտածող համարձակներն ու կարիերիստները, բայց երկարաժամկետ հաջողությունը ձեռք է բերվում բացառապես ինտելեկտուալների միջոցով։

 

#ԶիբիլըԴեռԲուրումԱ