Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերությունների կարգավորումը մտել է փակուղի ու բոլորոր հնարավորությունները դրա համար սպառված են։ Իհարկե մի քիչ քաղաքական հայտարարություն չէ, եթե հաշվի առնենք այն,որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ։

 

Սակայն ռուսական իշխանությունների մակարդակով այս հայտարարությունը նշանակում է,որ ամենայն հավանականությամբ ռուս-ամերիկյան հարաբերությունները մտնում են նոր ճգնաժամ,ինչը վառ արտահայտվում է ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների տեսքով։

 

Մեդվեդևը նաև հայտարարել է, որ Թրամփը հակառուսական սանկցիաների տակ ստորգարել է ճնշում զգալով էսթաբլիշմենթի՝ ամերիկյան կառավարող էլիտաների կողմից։ Սա էլ ճշմարտությանը մոտ է ու ապացուցում է,որ հակառուսական տրամադրությունները այսօր միավորում են և հանրապետական և դեմոկրատ կուսակցական շրջանակներին։ Թրամփը այս հարցում մնում է միայնակ ու արդեն աշնանը նախագահին կարող են անվստահություն հայտնել,մի բան որ դեռ տեղի չի ունեցել Ամերիկայի պատմության ընթացքում։