Հայաստանում այս օրերին տեղի է ունենում այն, ինչ առհասարակ կարելի անվանել վենդետա։ Մարդասպանությունների այն շարքը, որ սկսվել է այս ամառվսա սկզբին կարծես թե վերջ չունի ու մեդիա դաշտի համար էլ սովորական բան է դարձել։ Երեկ չէ առաջին օրը Սևանում հանգստյան գոտու տիրոջը սպանել են այն բանի համար, որ հարբած հաճախորդներից նավով զբոսնելու գումարն է պահանջել, իսկ վերջինիս որդին իմանալով, որ հորը սպանել են, որսորդական հրացանով արդեն հակառակ ուղղությամբ է կրակ բացել, սպանելով հորը գնդակահարողին։

 

Այժմ էլ, իսկ ավելի կոնկրետ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում տեղի է ունեցել դաժան սպանություն ու մահացել է երեք քաղաքացի։ Այժմ նրանց ինքնույթունը պարզվում է, միայն հայնտի է որ սգո սրահում տեղի ունեցած միջոցառման ժամանակ անհայտ անձը ներխուժել է ներս ու կրակոցներ արձակել, որի արդյունքում երեք մարդ է զոհվել։ Թե ինչի է բերելու նման տենդենցը՝ դժվար է ասել։ փաստացի այսօր հանրությունը գտնվում է ակնհայտ դեպերեսիայի մեջ ու իհարկե կարող ենք ասել, դե հիմա դժբախտություն է,ամեն մեկի հետ էլ կարող է պատահել,սակայն հարցը նրանում է,որ սա դառնում է սովորական երևույթ ու բոլոր վիճակագրական տվյալների համաձյան Հայաստանում արտագաղթի,ինքնասպանությունների,սուիցիդների թիվը գնալով ավելանում է։

 

Եվ սա այն դեպքում,երբ որոշ չափով առյաժմ կրիմինալը վերահսկելի է, սոցիալական բունտի նախադրյալներ այս պահին չկան,սակայն տենդենցը խոսում է հենց դրա մասին։ իսկ ինչ կլինի, երբ ամենատարական միջանձնային կոնֆլիկտը մարդիկ որոշեն հարթեն զենքի միջոցով։ Այդ դեպքում անխուսափելի կլինի քաոսը։