Ադրբեջանաթուրքական տանդեմը հերթական հակահայկական ձեռնարկին է նախապատրաստվում։ Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարող» կազմակերպության ղեկավար Գեքսել Գյուլբեյը հայտարարել է, որ նրանց կազմակերպությունը պայքարելու է, որ արցախյան գերեվարությունից ազատի 3000 ադրբեջանցու, որոնք գտնվում են Արցախում արդեն 25 տարի։ Ըստ Գյուլբեյի՝ նրանց առկայության մասին իրեն պատմել են վրացիները և իրանցիները, որոնք այցելել են Արցախ և իրենց աչքերով են տեսել սոված և ծարավ ադրբեջանցիներին, որոնք ամբողջ օրն աշխատում են։ Գյուլբեյը հայտարարել է, որ այդ հարցով նրանք դիմելու են Թուրքիայի օրենսդիր մարմին, ԱԳՆ և միջազգային մարդասիրական և իրավապաշտպան կաազմակերպություններին։

 


Այն, որ այս տեղեկությունը տարրական սուտ է, փաստ է։ Տարրական տրամաբանություն։ Այդ, այսպես կոչված, 3000 գերիները, որոնք հայտնվել են Արցախում, քանի՞ տարեկան են եղել, երբ գերեվարվել են և քանի՞ տարեկան են հիմա, որ անմարդկային՝ սոված և ծարավ աշխատելով մինչև հիմա ողջ են մնացել և դեռ աշխատունակ են։ Պարզվում է, որ 25 տարի առաջ հայերի կողմից գերեվարված բոլոր ազերիները կան, և ոչ մեկը նույնիսկ իր բնական մահով չի մահացել։ Միայն այս հարցերին պատասխանելուց հետո նոր կարելի է բանավիճել ադրբեջանցիների հետ։

 


Պաշտոնական Բաքվի գործելաոճն է՝ մի անտրամաբանական ապատեղեկատվություն տարածել ծախու ԶԼՄ-ների միջոցով, իսկ որոշ ժամանակ անց էլ իրենց մանկլավիկների շուրթերով այն բարձրաձայնել։ Առաջին փուլն անցել են։ Հուլիսի սկզբին Ալխանլուի դեպքերից հետո ֆրանսիական որոշ թերթեր հրապարակեցին 4000 ազերի գերիների մասին ապատեղեկատվությունը։ Հիմա էլ 3000 գերիների մասին է բարբաջում Իլհամ Ալիևի ձեռքերից սնվող Գեքսել Գյուլբեյը։
Ադրբեջանում լավ կլինի՝ խելքին մոտ ստեր հորինեն։ Համ էլ Բաքվում չեն հասկանում, որ հայերը մտադրություն չունեն 25 տարի ինչ-որ թուրքերի կերակրել։

 


Արցախում կա երկու թուրք, բայց սրանք հանցագործներ են՝ Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնք, ցավոք, հայերի կողմից հանցանք կատարելու պահին չոչնչացվեցին, ինչպես նրանց «կոլեգա» Հասան Հասանովը։ Ու հիմա Բաքուն ջանքեր է գործադրում նոր հերոսներին ազատելու համար։