Այն դեպքում, երբ իրավասու տարբեր մարմինների կողմից քաղաքացիներից պահանջվում է հանրային առայությունների համարանիշ, նույնականացման քարտ չունենելու դեպքում վերջինս ստիպված է լինում իր անձնագրով ներկայանալ անձնագրային ծառայություն և ստանալ տեղեկանք:

Նշված տեղեկանքը տրվում է A4 ֆորմատի թղթով, հարմար չէ անընդհատ իր հետ կրել, ինչպես նաև շուտ է մաշվում և դառնում օգտագործման համար ոչ պիտանի:
Խորհուրդ է տրվում քաղաքացիներին ստանալ նույնականացման քարտ, քանի որ հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է քարտի վրա, ամեն անգամ անհրաժեշտություն չի առաջանա ներկայանալ անձնագրային ծառայություն ՀԾ համարանիշի տեղեկանք ստանալու համար:
Բացի այդ, որպես անձը հավաստող փաստաթուղթ նույնականացման քարտը ամենօրյա ռեժիմով հեշտ է կրելը, առավել դիմացկուն է: