Հիշու՞մ եք, որ Պուտինը մարմնավաճառների մասին խոսելիս օգտագործեց «Девушки с пониженной социальной ответственностью» ձևակերպումը: Հիմա իր, և ոչ միայն իր, տրամաբանությունն եմ ուզում հասկանամ: Զենիթի ստադիոնի վրա մեկ միլիարդ դոլար կերած մարդիկ՝ սոցիալական բարձր գիտակցություն ունեն, իսկ մեկ գիշերում մի 400 դոլար փող առնող, բայց արանքում ոչ մեկի չխաբող կինը՝ չունի՞:

Ոնց ստացվեց, որ մեր ու առհասարակ ուղղափառ մշակույթներում գողը ու սուտասանը անբարոյական չեն, բայց զատո իրա քրտինքով փող աշխատող մարդը՝ անբարոյական ա: Ինչու՞ կաշառակերի գլուխը քարով չեն ուզում ջարդեն, իսկ գեյերինը ուզում են: Ավելին, կաշառակերի հետ աշխատում են ընկեր լինեն ու կապ չունի ինչ կաշառակեր ա՝ ոստիկան, բժիշկ, թե ուսուցիչ: Եթե սա անբարոյականների հասարակություն չի, բա ո՞րն ա դա...

 

Արթուր Դանիելյան