Արձակուրդային տրամադրությունները դեռևս մեկ ամիս կշարունակեն գերակայել, ուստի գլխավոր հարցերից մեկը, որոշ դեպքերում նաև գլխավոր հարցն այն է, թե ուր մեկնել հանգստի: Տարատեսակ հանգստի փաթեթներ կան մեկը, մեկից գայթակղիչ առաջարկներով, մեկը մյուսից մատչելի ու շենշող, սակայն մի պահ դադար տալով և «հանգիստս ուր անցկացնեմ» հարցին, փորձենք պատասխանել՝ ԱՐՑԱԽՈՒՄ:

Առաջին հերթին լավ և հետաքրքիր հանգիստը ուղղակի երաշխավորված է, քանզի հարուստ է տեսարժան վայրերով ու գայթակղիչ բնությամբ, երկրորդ հերթին բարձրամակարդակ սերվիսը նույնպես ապահովված է ցանկացած զբոսաշրջիկի համար, ավելին՝ կա նաև հյուրատների մշակույթ, որից մեկ անգամ օգտվելուց հետո միանգամից պլանավորվում է հաջորդ այցելությունը:

Իսկ մեծ առումով, ամեն մի զբոսաշրջիկի՝ Արցախում հանգիստն անցկացնելու քայլը մեծապես նպաստում է Արցախի Հանրապետության տնտեսության զարգացմանը:

Առնվազն այս երեք նախապայմանները հաշվի առնելով կարելի է ուղղակի վեր կենալ և այցելել Արցախ:

Հ.Գ. Ի դեպ գներն էլ մատչելի են... #ԵկԱրցախ