Բոլորս էլ օրվա ընթացքում գոնե մի քանի անգամ լսում ենք գործ չկա արտահայտությունը: Ճիշտ է աշխատատեղերի խնդիր կա, սակայն այնպես չի, որ բոլոր չաշխատողները գործ չլինելու պատճառով են պարապ:

 

Օրինակ ես երբեք չեմ կարող հասկանալ էն մարդկանց, ովքեր բառի բուն իմաստով անգրագետ են, ժողովրդական լեզվով ասած ա-ն բ-ից չեն տարբերում, չեն տիրապետում ոչ մի արհեստի ու դրա հետ մեկտեղ հրաժարվում են արտադրամասում աշխատելուց ու փնտրում են գրասենյակային աշխատանք (բնականաբար ինկատի չունեմ առողջական խնդիրների դեպքում): Կամ կան մարդիկ, որ եկել են հեռավոր մարզերից, այստեղ ապրում են տնակում՝ կենցաղային մինիմալ պայմանների բացայության պայմաններում, բայց հրաժարվում են ընտանիքով տղափոխվել ինչ որ ֆերմա մեղմ ասած բարենպաստ պայմաններում ապրելու և աշխատելու համար:

 

Վերը նշված դեպքերին անձամբ եմ ականատես եղել, ավելին՝ մեր հետ համագործակցող մի քանի տնտեսություններ փակվել են հենց աշխատողի բացակայության պատճառով: