Ես չգիտեմ՝ ով և ինչու է ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում գործած անձանց նման անմտածված ու ոչ խելամիտ պահվածք խորհուրդ տվել, ում խորհրդով են նման տակտիկա ընտրել իրենք և իրենց փաստաբանները: Սակայն մի բան պարզ է, որ խորհրդատուն շատ պրիմիտիվ է մտածել, իսկ փաստաբաններն էլ վերածվել են ընդամենը շարքային ցուցարարի, ակտիվիստի:
Սկզբունքայնությունը նիստը սկսվելիս չկանգնելու կամ նստած մնալու մեջ չէ և կամ հայհոյելու ու վիրավորական արտահայտությունների, այլ միտքն արտահայտելու կարողությունը, սեփական արարքի գնահատականները լսելը և զոհվածների ընտանիքներին, ընկերներին պատասխան տալը:

 


Մինչդեռ միտք ու խելք ունեցողն ի սկզբանե նման արարք չէր կատարի… Խիստ պարզունակ եք դուք, և ձեզ շատ լավ օգտագործեցին… Օգտագործեցին և դեն նետեցին…