Շատ էի լսել, որ նման բաներ լինում եմ, բայց երբեք չէի տեսել:
Դեղին ավտոբուսով գնում ենք: Մի ավտոբուս ժողովուրդ: Տարբեր-տարբեր: Ամեն մեկը մի դարդ ու ցավով գնում ենք, մեկս գործի, մյուսը տուն, էն մյուսը ոնց որ լեվի... դե չգիտեմ, ասում եմ չէ, մի ավտոբուս ժողովուրդ էինք:
Նստեցին 4 զինվոր: Ժամից ու տեղից ենթադրեցի, որ պայմանագրայիններ են ու գնում են ընդմիջման: Լուռ էին, համեստ ու զուսպ՝ զինվորին վայել լրջությամբ:
Հասան Երևանի կանգառներից մեկն ու իջնել ուզեցին: Զինվորնեից մեկը վարորդին փոխանցեց 1000 դրամանոց ու ասաց.
-4 հատ ստացի:
Կողքից մի տարեց մարդ ասեց իջեք տղերք, ես տալիս եմ ձերը: Բայց ոչ, զինվորը պնդեց. -Վարպետ ջան, ստացի գնանք:
Միջամտեց ավտոբուսի վարորդը.
-Տղա ջան, դուք ամեն օր «ստանում եք»: Իջեք ախպերներ ջան, անփորձանք ու խաղաղ եղեք:
Ես ռեակցիա չտվեցի, դիմադրեցի; Ինձ հետաքրքիր էր ուղևորների հայացքները: Բոլորի հայացքներում շնորհակալություն կար դեպի վարորդի անձը ու նաև միացում այն մաղթանքին, որ վարորդն ասաց:
Ապրիլից հետո մեր մեջ շատ բան ա փոխվել, որի արդյունքները դեռ հետո զգացնել են տալու:

 

Հարություն Մկրտչյան