ՌԴ-ից ՀՀ սեփական մեքենաներով եկող զբոսաշրջիկներից ՀՀ սահմանին ԱՊՊԱ պայմանագրի համար նախատեսվածից բացի գանձվում են այլ գումարներ: Ընկերներիցս մեկից, որը ընտանիքով եկել էր Հայաստանում հանգիստն անցկացնելու, բացի 11.000 դրամ ԱՊՊԱ-ի գումարից գանձել էին նաև մոտ 24.000 այլ վճարներ: Հետաքրքիր է սա օրինական պահանջ է, թե սովորական գողություն? Իսկ եթե օրինական է, ապա մեր հարգարժան կառավարությունը այս կերպ է խթանում զբոսաշրջությունը:
Անդրանիկ Օհանջանյան