Դավիթաշենի 4-րդ թաղամասի կենտրոնում՝ 196, 199 դպրոցներին, ոստիկանության բաժանմունքին հարող տարածքում կա մի հին և քայքայվող մարզադաշտ, որը համեմատաբար քիչ ծախսերով կամ բարեգործական ծրագրերով կարելի էր դարձնել Դավիթաշեն վարչական տարածքի մարզական և հանգստյան գոտի՝ մատչելի ազգաբնակչության լայն խավերի համար:

 


Անկեղծորեն զարմանում եմ, որ առ այսօր այն չեն ավերել, չեն քանդել և հերթական անճոռնի կառույցներով «բարեկարգել» Երևանը:

 


Իսկ գուցե չեն վերանորոգում, կառուցում, որպեսզի լրիվ քայքայվի ու նո՞ր «բարեկարգեն»…