Չզարմանաք,այս խնդրանքի հեղինակը ոչ թե միջնադարում ապրող ինչ-որ իսպանուհի է,որի ընտանիքն ինկվիզիցիայի ճիրաններից փրկելու համար զոհաբերում է որդուն,այլ 21-րդ դարում ադրբեջանցի մի մայր,որի նամակն ուղղված ապշերոնյան բռնապետին հրապարակել են գրեթե բոլոր ադրբեջանական ԶԼՄ-ները...

 


Ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր,նախկին դատախազ Վիդադի Իսքենդերլիի մայրը՝Հաբիբա Իսքենդերովան և եղբայրը՝Իսֆենդիյար Իսքենդերովը նամակով դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին...Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում իրենց բարեկամի գործունեությունից,ով ստահոտ տեղեկություններ է տարածում Ադրբեջանի մասին և հրաժարվում են իրենց բարեկամից,ով իր հակաօրինական գործունեությամբ պախարակում է Իսքենդերլիների ցեղը...Իսկ նամակի վերջում,Թբիլիսիում պատսպարված Վիդադի Իսքենդերլիի մայրը և եղբայրը խնդրում են Ադրբեջանի իշխանություններին "օգնել վերացնել իրենց խայտառակող յադ խարանից"... Այսինքն,ընդդիմադիր գործչի մայրը խնդրում է Ալիևին սպանել իր որդուն...

 


Ադրբեջանում ընդդիմադիրների նկատմամբ միայն դեռ այս ճնշման մեթոդին չէին դիմել...Ընդդիմադիրներին սպանել են ու սպանում են մինչև հիմա,բայց այն չէին անում բարեկամների և հարազատների պատվերով...Բազմաթիվ են նաև դեպքերը,երբ Ադրբեջանում ապրող ընդդիմադիր գործիչների բարեկամները դիմում են իշխանություններին և հրաժարվում իրենց բարեկամից,բայց նրան ֆիզիկապես վերացնելու խնդրանքն առաջինն է...

 


Համոզված եմ,որ այս մանակի հեղինակները նստում են հենց Ալիևի աշխատակազմում,իսկ Իսքենդրելիի մայրը,եղբայրը և մյուս բարեկամները Իլհամ բաբայի գերիներն են,որոնց նվաստացնելով և նրանց անունից այսպիսի նամակներ հրապարակելով Ալիևների ընտանիքը հաշվեհարդար է լինում ընդդիմադիր գործչից,իսկ Ինսքենդերլիի մայրը ինչպես միջնադարում ապրող իսպանուհին փորձում է իր որդուն զոհաբերելով փրկել ընտանիքի մյուս անդամներին,բայց այս անգամ ոչ թե կրոնավոր ինկվիզիտորներից,այլ քաղաքական ֆաշիստից՝Ադրբեջանի սուլթանիկ Իլհամ Ալիևից...

 


Այսքանից հետո դեռ որևէ մեկը կարող է համոզել հայերին,որ վերջիններս կարող են ադրբեջանցիների հետ համերաշխ ապրե՞լ Իլհամի բռնապետությունում...Իլհամ Ալիևը չի խնայում իրեն քննադատող ազերիներին...Էլ ուր մնացին հայերը...
Հ.Գ.Վիդադի Իսքենդերլիի բախտը,որքան հասկացա չբերեց ի տարբերություն Ալիևի կողմից Թբիլիսիից գողավցած և Բաքվում հայտնված ևս մեկ ընդդիմադիրի՝Աֆղան Մուխթարլիի,որը բանտում է,բայց դեռ ողջ է...Վիդադիի մահապատժի ենթարկելու մասին որոշումն Ալիևը կայացրել է նրա մոր անունից և չեմ զարմանա,եթե այն շուտով իրականացավի...Վիդադին կարող է միամիտ տեղը վրաերթի ենթարկել Թբիլիսիի փողոցներից մեկում,գազի արտահոսքից թունավորվել ընկերների հետ նարդի խաղալիս,կաթված ստանալ և այլն...Մահապատժի ձևն էլ կընտրեն սուլթա Իլհամը և սուլթանուհի Մեհրիբանը...