Վրաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Պյոտր Պորոշենկոն երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել։

Ուկրաինայի համար վրացական փոքր տնտեսական շուկան առանձին հետաքրքրություն չի ներկայացնում'Կիևի համար առաջնային է «վրացական միջանցքը»'էներգետիկ–տրանսպորտային, որը թույլ կտա ՌԴ–ից գազային, նավթային կախվածությունը փորձել թուլացնել ադրբեջանական, ղազախական, թուրքմենական, ինչպես նաև իրանական էներգակիրների շնորհիվ։ Բացի այդ, Ուկրաինան Վրաստանի տարածքով'Թբիլիսի–Բաքու երկաթգծով դուրս է գալիս Կենտրոնական Ասիա ու Չինաստան, մյուս կողմից'Իրան ու Պարսից ծոց։ Կիևն ու Թբիլիսին գտնվում են միևնույն'հակառուսական աշխարհաքաղաքական թրենդում'ցանկանում են անդամակցել ԵՄ–ին, ՆԱՏՕ–ին ու ԱՄՆ–ի ռազմավարական գործընկերներն են'ՌԴ–ին շրջանցող միջանցքի ու հակառուսական «կոալիցիայի» մասնիկները'ՎՈւԱՄ–ի անդամներ։

ՎՈՒԱՄ(Վրաստան–Ուկրաինա–Ադրբեջան–Մոլդովա) երկրները պատրաստվում են ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիրը։Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։ Ուկրաինան մեծ հեռանկարներ ունի զարգացնելու հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Կիստիոնը։

Նա նշել է, որ իրենք ցանկանում են դիվերսիֆիկացնել հեղուկ գազի մատակարարումներն ու բարձրացնել էներգետիկ անվտանգությունը։ Ըստ նրա, իրենք գազ ու նավթ են ցանկանում տեղափոխել Ադրբեջանից ու դրա համար համապատասպան տերմինալներ են կառուցում։Նա հավելել է, որ SOCAR–ը հանդիսանում է նրանց վստահելի գործընկերը։

Ուկրաինան Ադրբեջանին է փոխանցել Բալթիկ ծով-Սև ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու առաջարկը: Այդ առաջարկն առավել մեծ հետաքրքրություն է ստանում ռուս-ուկրաինական հարաբերությունների հետագա սրման և Կիևը՝ՌԴ-ից վերջնականապես հեռացնելու ԱՄՆ-ի ռազմավարության տեսանկյունից: Ուկրաինան ցանկանում է ունենալ կասպյան տարածաշրջանի հարուստ նավթագազային շրջաններ դուրս գալու տրանսպորտային միջանցքներ՝ Մոսկվայից գազային կախվածությունը նվազեցնելու համար: Այդ տեսանկյունից ադրբեջանա-ուկրաինական էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կառուցումը ունի իրական հեռանկարներ։

ՎՈւԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ.-ին հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի նիստի շրջանակներում: ՎՈւԱՄ-ի կանոնադրության համաձայն, այդ կազմակերպության գլխավոր նպատակը անդամ-երկրների միջև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար հարաբերությունների ամրապնդումն է: ԱՄՆ-ը այս պահին փորձում է ակտիվացնել ՎՈՒԱՄ-ի հատկապես էներգետիկ բաղկացուցիչը, ցանկանալով այդ երկրների տարածքը օգտագործել ռուսական վերահսկողությունից դուրս և Ռուսաստանի սահմանների երկայնքով ձգվող նոր էներգետիկ-կոմունիկացիոն միջանցք ձևավորելու համար: Դա պետք է ապահովի էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը Կասպյան ավազանից (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան) դեպի ԵՄ և Ուկրաինա:

Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարության ավարտից հետո Ուկրաինան կկարողանա Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով դուրս գալ իրանական շուկա՝այնտեղից նավթամթերքներ ներկրելու և դրա փոխարեն ուկրաինական հացահատիկը, ծանր արդյունաբերության, ռազմական նշանակության արտադրանքը Իրան արտահանելու համար: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի օգուտներին, ապա Բաքուն դուրս կգա ուկրաինական բազմամիլիոնանոց շուկա, կդառնա տարանցիկ երկիր Արևելք-Արևմուտք ուղղության վրա, իսկ Ուկրաինայի տարածքով մուտք կունենա նաև Մերձբալթիկա ու Լեհաստան, այսինքն ԵՄ-ի շուկա: