Մի երկու օր առաջ մի երեկույթի ընթացքում ընկերներս վիճում էին, և վերջում բոլորն էլ համաձայնվեցին, որ Հայաստանի բոլոր, մեղմ ասած, դժվարությունները աշխարհագրական աննպաստ դիրքի պատճառով են․․․ Ես երբեք այդ կարծիքին չեմ եղել։ Հակառակը, ես գտնում եմ, որ Հայաստանի, ինչպես նաև Կիլիկյան Հայաստանի դիրքը բոլոր ժամանակներում' ներառյալ այսօր, բոլոր առումներով ավելի քան նպաստավոր է եղել ստեղծելու հզոր պետություն։

 

Ըստ էության' բոլոր առումներով հզոր պետություն ստեղծելու համար Հայաստանն այսօր ավելի նպաստավոր իրավիճակում է, քան նույնիսկ այնպիսի հզոր պետությունները, ինչպիսիք ԱՄՆ-ն է, Ռուսաստանը, ՉԻնաստանը և եվրոպական պետությունները։ ԱՄՆ-ն և Եվրոպայի երկրները այսօր այնպիսի անլուծելի խնդրների առաջ են կանգնած, որ եթե այդ երկրների ղեկավարները շարունակեն նույն քաղաքականությունը, մի քանի տասնյակ տարի հետո նրանք կհայտնվեն կազմաքանդման վիճակում։ Սակայն այսօր Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և մի քանի այլ երկրներ, նույնիսկ այդ անլուծելի խնդիրների պարագայում, որոնք, ի միջի այլոց, չունի Հայաստանը, կարողանում են անել այն, ինչ պետք է իրենց պետությունները հզորացնելու և պահպանելու համար․․․

 

Գլխավորը հայրենասիրությունն է, որի պակասի պատճառով են կործանվել պետությունները։ Էլիտան «դեմոկրատիայի, իրավունքի, ազատության» միջոցով փորձում է արմատախիլ անել ընտանիքի, հայրենասիրության գաղափարը։ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ լուրջ առաջընթաց է գրանցվել վերոհիշյալ «արժեքների» գերակայության և հակառակը՝ հայրենասիրության անկման ուղղությամբ․․․