Շատ քննարկված և քննադատված թեմա է, բայց ասեմ։
Անկախ Հայաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող դիվանագետներից է՝ 1992 թվականից։

 


ԱՄՆ-ում Հայաստանի առաջին և միակ գործերի ժամանակավոր հավատարմատարն է եղել, միաժամանակ լինելով ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ինչը բացառիկ երևույթ է։ Պատկերացրեք շաբաթվա մեջ մի քանի անգամ Նյու Յորքից գնաս Վաշինգտոն և հետ գաս՝ սպասարկելով երկկողմ և բազմակողմ ձևաչափեր թիվ մեկ պետության և թիվ մեկ միջզգային կառույցի հետ։ Անկախ Հայաստանի երրորդ արտաքին գործերի նախարարն է եղել։

 

Եվ վերջապես ուրախ եմ, որ այս տրամաչափի գործիչները հետ են վերադառնում Հայաստանի դիվանագիտական ճակատ։ Պատկերացրեք, որքան օգտակար կլիներ, ասենք նույն Ռուբեն Շուգարյանի, կամ Արմեն Բայբուրդյանի վերադարձը։ Հասկանանք նաև, որ քաղաքական գործիչն ու դիվանագետը տարբեր հարթություններ են։ Տարբեր են նաև նրանց գնահատականները որպես դիվանագետ, կամ քաղաքական գործիչ։