Վրացական Manifest.ge կայքը հուլիսի 9-ին պահանջագիր է տեղադրել իր կայքում,որով պահանջում է երկիր այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկներին ստորագրել մի փաստաթուղթ,որով վերջիններս Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչում են որպես Վրաստանի մասեր... Վրաստան այցելող այն զբոսաշրջիկները,ովքեր չեն ստորագրի այդ փաստաթուղքը թույլտվություն չեն ստանա մուտք գործել երկիր..."Այդ փաստաթուղթն իրավական հետևանքներ չի ունենալու,բայց մենք կպարզենք Վրաստանին թշնամաբար վերաբերվողներին...",-հայտարարել են պահանջագրի հեղինակները...Մինչև հիմա այդ պահանջագիրը ստորագրել են 5,4 հազար օգտատերեր...


Կարծում եմ,բացի բացասական հետևանքներից այդ պահանջագիրը որևէ օգուտ Վրաստանին չի կարող բերել...Ինչպես շատ ճիշտ նշել է Ռուսաստանի "Զբոսաշրային ոլորտի միության" մամլո խոսնակ Իրինա Տյուրինան,եթե Վրաստանում այդ ամենն օրինականացվի,ապա ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը Վրաստան կտրուկ կնվազի,քանի որ այդ փաստաթուղթը ստորագրողները դեռ չգիտեն,թե որտե՞ղ և ե՞րբ այդ թղթերը ի հայտ կգան...
Հավելեմ,որ 2016 թ-ի տվյալներով,մոտ 1 միլիոն ռուսաստանցի է այցելել Վրաստան...Ռուսաստանը զբաղեցրել է 4 տեղը Թուրքիայից,Ադրբեջանից և Հայաստանից հետո,Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվով...


Շատ լավ կլինի,եթե մեր արևելյան հարևաններն էլ այդպիսի օրենք ընդունեն...

 

Գագիկ Համբարյան