Ասեմ՝ իմանաք․ տարադրամի վրայի պատկերը ոչ մի կապ չունի ոչ մի բանի հետ: Կապ ունի այդ տարադրամը թողարկող հիմնարկի հաշվեկշիռը, այդ տարադրամը շրջանառող բանկերի նորմատիվները, այդ տարադրամով առևտուր անող մարդկանց արտադրողականությունը... ՀՀ բնակչության մեծ մասի կեցվածքը և, ըստ այդմ, արտադրողականությունը վկայում է այն մասին, որ տարադրամ, առհասարակ, չպիտի շրջանառվի:

 

Փողին դիպչելը պիտի լինի ազատ մարդու արտոնությունը՝ որպես իր իսկ ազատության խորհրդանիշներից մեկը: Ազատ մարդը պիտի իրավունք ունենա ինքնուրույն որոշելու, թե երբ, որտեղ, ինչքան և ինչի վրա իր վաստակածը ծախսել: Մուրացկանների համար տալոններն են ավելի արդիական. հստակ սահմանված սպառման նորմատիվով, ժամկետով ու վայրով: