Բանակ պահելը էժան հաճույք չէ, բայց ժամանակի հրամայականն է այդպիսին:Քանի դեռ զինվում է Ադրբեջանը զինվելու է նաև Հայաստանը: Դա օրինաչափություն է: Եթե նրանք ունեն օդուժ մենք գնելու ենք ՀՕՊ: մենք գնենք տանկ նրանք գնելու են հակատանկ:
Հայկական կողմում, այսպես կոչված, որոշ փորձագետներ, երբ հայտարարում են, որ ադրբեջանական կողմը զենքով մի գլուխ բարձր է մեզանից, առնվազն ստում են: Ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ զենքով չենք զիջում:

 


Հակառակորդը, եթե զգար, որ իր ունեցած ռազմ տեխնիկան բավարարում է հաղթանակի համար, առանց վարանել վաղն էլ կհարձակվեր: Ապրիլին նրանք բլից կրիգով էին հարձակվել, քանի-որ գիտակցում էին, որ երկարատև մարտում ուժերը հավասար են ու ո՛չ մենք ոչ նրանք առաջ գնալ չեն կարող այս պարագայում:


Այո, ադրբեջանական ռազմական բյուջեն շատ է, այդպես էլ պետք է լիներ: Նախ նրանց բանակում ծառայողների թիվն ավելի մեծ է, բացի դրանից նրանք ջրային զինտեխնիկա էլ են գնում ու դրա վրա քիչ գումար չեն ծախսում: