«Ցավոք, անցյալ շաբաթ արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի երկրների հանդիպման ժամանակ բաց թողնվեց Կիպրոսյան հակամարտության լուծման հնարավորությունը: Չնայած մեր և Հյուսիսային Կիպրոսի կողմից կառուցողական մոտեցմանը, Հունական Կիպրոսը այդպես էլ չեկավ տարաձայնությունների լուծման հանրագումարի», - ասել է Էրդողանը հուլիսի 10-ին:
Նա նաև ավելացրել է , որ «անընդունելի» է որոշ էներգետիկ ընկերությունների մուտքը հունական Կիպրոս և դա համարում է «անպատասխանատու քայլ» :

 


«Անհնար է հասկանալ, որ որոշ էներգետիկ ընկերությունների, որ համագործակցում են հունական կիպրոսցիների հետ: Ես ուզում եմ հիշեցնել, որ նրանք կարող են կորցնել Թուրքիայի նման ընկերը », - ասել է Էրդողանը, առանց որևէ ընկերության անուն նշելու:
Նա նաև ընդգծել է, որ Կիպրոսի ջրերում գտնվող ածխաջրածնային աղբյուրները պետք է պատկանեն կղզու բոլոր կողմերին՝ միջազգային իրավունքի նորմերից:

 


Թուրքիայի վարչապետ Բինալին Յըլդըրըրմը կոչ է արել հույներին ձեռնպահ մնալ «միակողմանի միջոցներ» ձեռնարկելուց , այլապես կարող է խախտվել տարածաշրջանի խաղաղության բալանսը:
«Թուրքիան կպաշտպանի իր իրավունքները և հյուսիսային Կիպրոսի իրավունքը ցանկացած իրավիճակում », - ավելացրեց նա: