Հերթական ահասարսուռ տեսանյութն է տարածվել Սիրիայից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռագիրը պարունակող տեսարաններով, բայց ոչ այդ կառույցի զինյալների մասնակցությամբ:

Տեսանյութը, հավանաբար, նկարահանվել է Սիրիայի հյուսիսում, դրանում պատկերված են սիրիական «Քրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) բանակային համազգեստով հանդերձավորված, դաժանաբար սպանված զինյալներ, որոնց գլխատված դիերը բռնության են ենթարկվում թուրքերենով ազատ հաղորդակցվող, դիմակավորված անձանց կողմից:

Նաև տեսանյութի մեկնաբանություններում հնչած կարծիքների համաձայն, ամենայն հավանականությամբ, բռնությունն իրականացնող անձինք Սիրիայում YPG-ի դեմ պայքարող թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցներ են կամ թուրքական բանակի զինծառայողներ: Չի բացառվում նաև թուրքական իշխանությունների հովանու ներքո գտնվող որևէ ծայրահեղական խմբավորման հետ առնչվող վարձկանների տարբերակը:

Վերոնշյալի համատեքստում, հերթական անգամ ապացուցվում է այն իրողությունը, որ որևէ էթնիկ կամ կրոնական խմբի, տվյալ դեպքում՝ քրդերի դեմ, ամենավայրագ գործելաոճ ցուցաբերելը թուրքերի բնույթին համապատասխան վարվելակերպ է, որի հերթական դրսևորման համար նպաստող հանգամանք է դարձել քրդերի հանդեպ վերջին շրջանում բավական բարձր աստիճանի հասած թշնամանքը:

Հ.Գ. Անմարդկային դաժանություններ պարունակող տեսանյութը ենթակա չէ հրապարակման:

 

Արմեն Պետրոսյան