Մի նկարի պատմություն 

Տարիներ առաջ Ֆրանսիական Liberation թերթում մի նկար հրապարակվեց: Այն վերանգրված էր Ադրբեջանցի տատիկը եւ եւ հայ ազատամարտիկը: Դա ֆրանսիացի լուսանկարիչներից մեկի ձեռքի գործն էր՝ արված Արցախյան ազատամարտի տարիներին: Նկարում ազատամարտիկ Սարգիս Հացպանյան է եւ այդ ժամանակ արդեն 80 –անց ադրբեջանուհի Շեյխա խանումը: Երբ հայ ազատամարտիկների խումբը Քարվաճառում մենակ մնացած ադրբեջանցի երեխաների, կանանց ու երեխաների էր տեսել Հայկական ջոկատի տղաներից Սարգիս Հացպանյանը մոտեցել էր ու թուրքերեն բարեւել, 80 -ամյա կինը հանդիմանել էր նրան` թե ինչու ուշացան, հայերը շուտով քաղաք կմտնեն, ապա ասել թե իրենց տղամարդիկ փախան՝ կանանց թողնելով: Արդեն պարզ էր, որ ադրբեջանուհին նրան յուրայինի տեղ էր դրել: Մենք հայ ենք, բայց մենք անզեն մարդկանց վրա զենք չենք բարձրացնում` եղել էր պատասխանը: Ավելի ուշ հայկական ջոկատը անվնաս տեղ հասցրեց ադրբեջանցիներին:

Լեգիտիմ թիրախներ 
Այս նկարի պատմությունը պատահական չհիշեցինք: 90-ականներին ու հիմա ադրբեջանական գործելաոճում գրեթե բան չի փոխվել: Փաստը սեփական խաղաղ բնակչության անվտանգությունը անտեսելն ու նրանց ուղղակի վտանգի տակ դնելն է: Դեռեւս 2016 –ին՝ ապրիլյան ռազմական գործողությունների օրերին Ադրբեջանում առաջնագծին մոտ աշխատած Լայֆ նյուզի թղթակիցը հայտնել էր, որ ադրբեջանցիները զինտեխնիկան ու կրակակետը բնակավայրին շատ մոտ են տեղադրում: Ավելի ուշ ՊԲ –ն դրանց մասին փաստացի ապացույցներ ներկայացրեց՝ առնվազան երեք բնակավայրերում ադրբեջանցիների կողմից կրակակետեր ծավալալեու մասին: Հրապարակված լուսանկարներում նշված բոլոր օբյեկտները համարվում էին լեգիտիմ թիրախներ: Ժնեւի կոնվենցիայի թիվ մեկ արձանագրության 52 –րդ հոդվածը հստակ տալիս է դրա սահմանումը: 
ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ, ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1, ՀՈԴՎԱԾ 52
Ռազմական օբյեկտները սահմանափակավում են այն օբյեկտներով, որոնք իրենց բնույթի, տեղադրման, նշանակության եւ օգտագործման բերումով արդյունավետ բաժին են ներդնում ռազմական գործողության մեջ:

Դեռ այն ժամանակ հրապարակված ապացույցները ուղղակի ցույց էին տալիս, որ այդ կրակակետերը հարակից են Զանգիշալի, Չեմենլիի եւ Քյուրդլյարի բնակավայրերին: Այն ժամանակ այդ ամենը անհրաժեշտ չափի ուշադրության առարկա չդարձավ: 
Այս տարվա՝ 2017 թ-ի հուլիսի 4 –ին, Ադրբեջանը հերթական անգամ նույն քայլին գնաց: Ալխանլու գյուղի բնակավայրում տեղադրված կրակակետից կրակ արձակելով կրակահերթը գրեթե ամբողջ օրը: Հայկական կողմից պատասխան գործողությունների անցան երեկոյան: Ժնեւի կոնվենցիայի սահմանումն ու քարտեզի համադրությունները ուղղակի ցույց էին տալիս, որ դրանք ուղղակի ռազմական առումով լեգիտիմ թիրախներ էին: 
Հանցանք սեփական ժողովրդի հանդեպ

Այդ գործողությունները նաեւ խաղաղ բնակչների մահվան պատճառ դարձան: Ադրբեջանն սկսեց աղմուկ բարձրացնել եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել՝ հայտարարելով, թե հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Այն բանից հետո, երբ հայկական կողմը հայտարարեց, որ Ադրբեջանը կրակակետը միտումնավոր բնակավայրում է տեղադրել, Ադևբեջանում փոևձեցին սրբագրում անել ու իրենց երկրում գործխող ռազմական կցորդներին ու լրատվամիջոցներին այդ տարածք տանել ու իբր այնտեղ կրակակետի բացակայության վերաբերյալ ապացույցներ ներկայացնել: Բայց դրան հետեւաց հայկական կողմից առավել դետալային ապացույցների ներկայացումը: Սա թերեւս որեւէ կասկած չի թողում: Ավելին՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ֆրանսիայի ներկայացուցիչն արձանագրեց, որ ադրբեջանական կողմն իրականում խախտել է Ժնեւի կոնվենցիան:

ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ, ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1, ՀՈԴՎԱԾ 58
Հակամարտության մեջ գտնվող կողմերը գործնականում առավելագույն չափով 
1. Ձգտում են իրեն վերահսկողության տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց եւ քաղաքացիականա օբյեկտները հեռացնել ռազմական օբյեկտներին մերձակա շրջաններից, 
2. Խուսափում են խիտ բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղադրելուց 
3. Ձեռնարկում են նախազգուշական այլ անհրաժեշտ միջոցներ իրենց վերահսկողության տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց եւ քաղաքացիական օբյեկտները ռազմական օպերացիաների հետեւանքով առաջացող վտանգներից պաշտպանելու համար:

Էթիկայի սահմանները 
Սա առաջին դեպքը չէր, որ Ադրբեջանը իր սեփական ժողովչդի նկատմամբ կատարված հանցանքը նաեւ քարոզչական նպատակով էր կիրառում: Դրա համար հաշվի չառնելով որեւէ սկզբունք: Մեկը մյուսի հետեւից մրցակցելով՝ ուղղակի տիրաժավորեցին մահացած երեխայի լուսանկարները: Պարզ էր, որ այս դեպքում սեփական հասարակությունը գրգռելու միտում ուներ այդ ամենը, եւ դա արվում էր երեխայի մահվան ու հենց իրենց պատճառով երեխայի ծնողների ունեցած ցավի հաշվին: Բայց սա էլ երկու սայր ունի. Անգամ աչք ու ականջից զրկված ադրբեջանական հասարակությունում, ի վերջո կարող են գտնվել գործողությունների պատճառահետեւանքային կապն ու դրանից բխող գործողությունների տրամաբանությունը հասկացող մարդիկ: Պատահական չէ, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ սահմանային գյուղերում ապրող ադրբեջանցիները հենց իրենց զինվորականների հետ են կոնֆլիկտներ ունեցել՝ փորձելով թույլ չտալ կրակել հայկական կողմի վրա:

Խոջալուի սինդրոմը

Խոջալուն ազատաgրելու օպերացիան հայերիս համար կենսական նշանակություն ուներ: Բայց այն ծրագրելիս մեկ հարց առաջին պլանում էր: Կոչ էր արվում հանել խաղաղ բնակչությանը: Այս մասին իտեին նախագահի մակարդակով ու նույնիսկ սեփական ազատության հաշվին նաեւ ադրբեջանցի լրագրողները գրեցին: Սակայն Խոջալուից անվնաս հեռացած փախստականներին ողբերգություն էր սպասում Աղդամի պատերի տակ: Ադրբեջանական զինուժը ուղղակի ոչնչացրեց հայկական իրենց հկողության տակ անցնող ադրբեջանցի խաղաղ բնակիչներին: Թերեւս սխալմամբ, բայց հետո այդ սխալմունքը Ադրբեջանում փորձեցին սեփական քաղաքական շահերին ծառայեցնել: Դա բացահայտել էրչեխ լրագրող Դանա Մազալովան սա բացահայտել էր` նաեւ տեսնելով ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւի ձեռքին եղած փաստերը. <Չինգիզն ինձ ցույց տվեց այդ կադրերը եւ ասաց, որ 1992 թ. –ի փետևվարի 29 –ին պատահաբար է նկահարահանել՝ ուղղաթիռով թռչելու ժամանակ: Ես դիակների միջով քայհլող ադրբեջաբցի մի զինվորականի տեսա: Փետևվարի 29 –ին նկարահանած դիակները հագուստով էին, մայիսի 2 –ի կադրերում աչդեն առանց հագուստի ու պղծված: Բացի դրանից, Նեզավիսիմայա գազետա թերթի՝ 1992թ ապրիլի 2 –ի համարում լույս տեսավ չեխ լրագրողի հարցազրույցը Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի հետ: Դրանում նա նշում էր, որ այդ ամենը կազմակերպվել է, որպեսզի իր պաշտոնաթողության համար առիթ լինի: Ոմանք աշխատում էին իրեն հեղինակազրկելու համար: Եվ ինքը չի կարծում, թե հայերը ադրբեջանցիներին ֆաշիստական գործողությունների մասին վկայող փաստեր:

Դարձյալ մի նկարի պատմության մասին

Այս ամենը դարձյալ Շեյխա խանումի պատմությանն է վերադարձնում: Այս լուսանկարն աննկատ արվել էր այն ժամանակ, երբ լրագրողների ներկայությամբ ադրբեջանուհին ասել էր, որ այդ կռիվը ժողովուրդների կռիվը չէ: Իրենք գիտեն, որ Ղարաբաղը հայերինն է: Իսկ հայերն այստեղ յուրայիններից ավելի ջերմ են, ու կուզեր հայ ազատամարտիկների նման տղաներ ունենալ ապա ասել, որ իր որդին տեղի ոստիկանապետն էր , բայց փախավ` մորը թողնելով: Կարմիր խաչը այս լուսանկարը համարել է մարդասիրություն խորհրդանշող տարվա լավագույն լուսանկար եվ միլիոնավոր օրինակներով տարածել այն երկրներում, որտեղ ներկայացված է: