Ինչպես ասում են,պատերազմը ժամանակի հարց է,որովհետև նրանից խուսափել չի լինի,կարելի է միայն հետաձգել։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները ստիպում են մտածել հենց այս ուղղությամբ,որովհռտև ոչ մի կերպ թե ապրիլյան դեպքերից առաջ,թե հետո,չի նշմարվում այն կետը,որից կարող են երկու կողմերը սկսել բանակցել ու գալ ընդհանուր հայտարարի։ Նախօրեին հայկական կրակոցներից զոհված ադրբեջանցի երեխայի մահը հակառակորդը իհարկե փորձելու է հատուցել,ինչին աչալուրջ է հայկական կողմը ու ժամանակի հարց է թե որտեղից կգա վտանգը։

 

Բնակնաբար մերոնք նորից պատախսանելու են ու այս անգամ արդեն ավելի թիրախային կերպով։ Ոչ մեկ մեղք չունի,որ Ադրբեջանը իր զինվորական կրակակետրեը տանում ու տեղադրում է բնակավայրերի վրա։ Բայց որքան էլ որ հումանիստաբար չհնչի,եթե տվյալ պարագայում Ադրբջանին զսպելու այլ միջոց չկա,ստիված պետք է իր հետ խոսել հենց այն լեզվով,որը որ իրեն հոգեհարազատ է։ Մնում է սա հասկանալի դարձնել միջազգային հանրությանը։ Սակայն այս առումով արտաքուստ բարդ է թվում,բայց իրականում այդքան էլ բարդ գործ չէ։ Որովհետև ապրիլյան պատերազմում ադրբեջանական կողմի վայրագությունների դիմաց միջազգային հանրությունը ոչ մի գնահատական չի տվել։ Չի տվել ու չի էլ տալու։ Ցավոք հարևանների հարցում մեր հարցը չի բերել թեկուզ միայն այն պատճառով,որ մեր հակառակորդները անմեղսունակության բոլոր կանոնները գերազանցում են։

 

Կարեն Համբարձումյան