ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Հայաստանի համար բացասական (որպես պատերազմի հանցագործություն կատարող և այլն) միջազգային կարծիք ստեղծելու նպատակով ադրբեջանցիները տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են կազմակերպում ՀՀ դեսպանության դեմ /դրանց լավ կամ վատ կազմակերպված լինելը առանձին խոսակցության թեմա է/: Նույն նպատակով ադրբեջանցի պատգամավորները երեք միջազգային վեհաժողովում ելույթներ են ունեցել ու սպանված երեխայի նկարներն են տարածել՝ ՍԾՏՀ ԽՎ-ում, ՆԱՏՕ-ի Ռուոզ Ռութ սեմինարին ու ԵԱՀԿ ԽՎ-ում:

 


ՍԾՏՀ ԽՎ-ում նրանց ելույթը առկա է, հայկական կողմի պատասխանն անհայտ է: Չգիտեմ էլ, թե ովքեր են հայկական պատվիրակության մեջ ու ինչ են անում: Հերմինե Նաղդալյան ասում է, թե ԵԱՀԿ ԽՎ-ում արժանի պատասխան են տվել, թեպետ երկու կողմի արձագանքներից երևում է, որ լեզվակռվից այն կողմ չի անցել, այն դեպքում, երբ ԵԱՀԿ ԽՎ ԽՎ հենց այն հարթակն է, որտեղ հնարավոր է ավելին անել. ի վերջո դա հենց ԵԱՀԿ վերաժողովն է, իսկ կառույցը զբաղվում է արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ, ու հնարավոր է այդ հարթակում հասել Ադրբեջանի դեմ բազում բանաձևերի: ՆԱՏՕ Ռուզ Ռոութ սեմինարում ի պատասան ադրբեջանցիների ելույթների հայկական կողմի պատասխանը եղել է այն, թե եկեք նման հարցեր չքննարկենք, թուրք փոխնախագահն էլ միջամտել հօգուտ Ադրբեջանի: Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը, ընդամենը, որպես կանոն, նման դեպքերում միշտ արձանագրում են, որ Ադրբեջանի միջնադարյան, քարանձավային պետություն է, և ոչ ավելին:

 


Թույլ, թույլ, անատամ դիվանագիտություն՝ թե գործադիր, թե օրենսդիր մակարդակում: 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմ եղավ, 2015-ի աշնանը Տավուշում երեք քաղաքացիական անձ սպանվեց, Թալիշում խաղաղ բնակիչների իսկ Արցախում զինվորների մարմինների խոշտանգումներ եղան, Ադրբեջանի արածի կեսն էլ չարեցին այն ժամանակ: Այժմ էլ սոսկ պաշտպանվում են կամ էլ դա էլ չեն անում:

 


Ամեն ինչ ավելի վատ ու մտահոգիչ է, քան կարելի է պատկերացնել, այն էլ այժմ՝ երբ Ադրբեջանը նոր պատերազմի ֆրեյմինգն է անում: Ցավոք, Ելքն էլ բացարձակ նկատելի չէ այս բոլորում:
Ամեն հաջորդ խորհրդարան պարզապես ավելի վատն ու ոչ պրոֆեսիոնալ է դառնում, քան նախկինը: Իսկ ԱԳՆ-ն էլ թուլացել ու հաճույք է ստանում: