Հայկական բանակը երեխա չի սպանել: Երեխա, եթե սպանվել է, ապա դա միայն ադրբեջանական բանակի կատարած գործողությունների հետևանքն է:

Ու ընդհանրապես, մի փոքր տարօրինակ չի՞, որ մահացած երեխայի հայրը մի երկու ժամ անց սկսում է հարցազրույց տալ Ադրբեջանի նախագահի անմիջական հսկողության տակ գտնվող կայքին:

Մի փոքր տարօրինակ չի՞, որ ամբողջ աշխարհում հակահայկական քարոզչություն կատարող Ադրբեջանի ներկայացուցիչները գեղեցիկ դասավորած իրենց մոտ ունեին մահացած երեխայի նկարները:

Այս ամենը շատ նման է ադրբեջանական մեկ ուրիշ՝ «Խոջալուի ցեղասպանության» քարոզչությանը, որի կեղծիքը վաղուց արդեն բացահայտվել է:

Եթե Ադրբեջանը կարող է ցեղասպանություն բեմադրել, ապա մեկ երեխայի ու ծեր կնոջ սպանությունն իրենց համար պարզապես Վերջին զանգի սցենար է:

 

Աշոտ Ասատրյան