Հայաստանում առաջին անգամ հաշվվել են, թե մեկ ժամի դիմաց, միջինում որքան են վարձատրվում տարբեր ոլորտների մասնագետները։ Ցուցանիշները մտածելու տեղիք են տալիս։ Սպասելի էր՝ ամենից շատը վարձատրվում են ծրագրավորողները՝ 5000 քանի դրամ։

 

Մնացյալ մասնագետները ճարտարագետ, տնտեսագետ, բժիշկ, հաշվապահ, ուսուցիչ և այլն միջինում մոտ 1200 դրամ, առավելագույնը՝ 1900-ոտ։ Խնդիրն է այն է, որ ժամը $4‐ով որևէ նորմալ ֆրիլանս պլատֆորմում կարելի է անել աշխատանք, որը ոչ միայն չի պահանջում մասնագիտական հմտություններ, այլ նաև առհասարակ կրթություն, ավելին նույնիսկ ուղեղը աշխատացնելու որևէ ջանք։ Իսկ վերը շված մասնագիտությունների դեպքում (նու բացառությամբ բժիշկների թերևս) կամ առհասարակ որևէ մասնագիտական հմտություն պահանջող աշխատանքի դեպքում վարձատրությունը մեկ ժամի դիմաց սկսում է նվազագույնը 8-10 դոլարից։

 

Բայց առանց գրաֆիկ, որտեղից ուզեք ու ինչքան ուզեք։ Ավելին, չի բացառվում, որ լավ արդյունքների դեպքում ձեզ հետ երկարաժամկետ պայմանագիր կնքեն, հրավիրեն աշխատանքի կամ անընդհատ առաջարկեն աշխատանք։ Այսինքն ցանկացած մեկը, որ նույնիսկ մասնագիտական կրթություն չունի կարող է վաստակել այնքան, որքան ասենք նեյրոխիրուրգը ու թույն ճարտարագետը։