Վրաստանի այսօրվանից ուժի մեջ է մտնում «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի փոփոխված տարբերակը, ըստ որի՝ համապատասխան վարչական խախտման դիմաց վարորդական վկայականի համար սահմանված 100 միավորից կհանվեն համապատասխան քանակի միավորներ: Նշված դեպքերը կգործեն մոտ 50 խախտման դեպքում. օրինակ՝ ոգելից խմիչք օգտագործած վարորդի վարորդական վկայականի 100 միավորից կպակասեցվի 30 միավոր, իսկ թմրանյութի ազդեցությամբ մեքենա վարելու պարագայում՝ 40 միավոր,
մեխանիկական փոխանցման տուփով մեքենա վարելիս հեռախոսից օգտվելը վարորդին կզրկի ևս 15 միավորից, իսկ առանց վարորդական կամ մեքենայի տեխնիկական վկայականի առկայության մեքենա վարելու դեպքում սահմանվում է 5 միավորի հանում, մգեցված ապակիների առկայության պարագայում ևս՝ 5 միավոր, այլ կամ առանց պետ.համարանիշի մեքենա վարելու դեպքում սահմանվում է 10 միավոր:


Այդպիսով այն վարորդները որոնք երթևեկության կանոնները կխախտեն 100 միավորի չափով, կզրկվեն վարորդական իրավունքից, և ստիպված կլինեն նորից քննություններ հանձնել և համապատասխան վճարներ վճարել նորը ստանալու համար:


Վերոնշյալ փոփոխությունը չի վերաբերի տեսահսկման սարքերով հայտնաբերված խախտումների դեպքերին, այլ՝ միայն ճանապարհային ոստիկանության աշխատակցի՝ պատրուլի կողմից արձանագրված խախտումներին:

 

Ալիկ Էրոյանց