Կստրագրվի Հայաստան -ԵՄ քաղաքական բնույթի համաձայնագիրը,որը նախատեսվում է անել նոյեմբերին՝ Բրյուսելում,թե ոչ, կախված է բացառապես արտաքին որոշ իրավիճակներից: Սա Հայաստանի երկրորդ փորձն է որոշակիորեն արտաքին քաղաքական հարցերում իր դիրքերը բալանսավորման բերելու ու պարզ է, որ այն տեղի չի ունենալու ԵԱՏՄ անդամ երկրների հավանության ներքո:

 

Առանց այն էլ Հայաստանը նրանց համար ճիտին պարտք է, ու մեկ անգամ չէ, որ Բելառուսի ու Ղազախստանի նախագահները անհամաձայնություն են հայտնել Հայաստանի կամ նրան վրեաբերող ինչ-ինչ հարցերի շրջանակներում: Հիմա ամենայն հավանականությամբ քանի մոտան աշունը այնքան լարվելու են հարաբերությունները թե Հայաստանի ներսում ու թե դրսում:

 

Արևմուտքն էլ իր հերթին դեսպաննեի ջանքերով սրում է իրավիճակն ու Հայաստանին ընտրության առաջ կանգնեցնում:Բնականաբար ոչ ուղղակի կերպով:Սակայն օրինա, երբ Պյորտ Սվիտալսկին խոսում է Հայաստանում ԿԸՀ դերի բարձրացման մասինո ւ հորդրորում հանրային սեկտորին գրավել անդամների ընտրության հարցում, որը իր հերթին առաջանցում էիշխող ուժի դժգոհությունը,ապա ինչ է դա,եթե ոչ ճնշում:

 

Թեպետ սրա հետ մեկտեղ դեսպանը մեծահոգաբար հայտարարում է նաև, որ անկախ ամենից համաձայնագիրը ստորագրվելու է ու ինչպես 2013 թվականին,այնպես էլ հիմա, ընտրությունը պիտի լինի Հայաստանինը: Թե արդյոք Հայաստանը կհանդգնի տարածաշրջանում դառնալ այն ունիկալ երկիրը, ով լինելով մի միության մեջ, քաղաքական համաձայնագիր է ստորագրում բացառապե այլ միության հետ,ցույց կտա ժամանակը ու հուսանք դա հենց այդպես էլ կլինի: