Թուրքիայի հանրակրթական ոլորտում հիմնավոր վերափոխումներ են իրականացվում, վերանայվում կրթական ծրագրերը, որոնցում մեծ տեղ է հատկացվում կրոնական գործոնին: Կառավարությունը համառորեն կրթական համակարգը վերաձևում է սեփական արժեքային համակարգին ու գաղափարաբանությանը համահունչ, որում լուրջ տեղ ունեն «թուրք-իսլամական սինթեզի» նորօրյա ընկալումները: Աշխարհիկ, ընդդիմադիր շրջանակների սուր քննադատության թիրախում գտնվող այս վերափոխումները թերթերից մեկը որակել է որպես «մրցակցություն սաուդական մոդելի հետ»: Իհարկե, չափազանցված է, սակայն արմատական վերափոխումներն ակնհայտ են:

 

Լևոն Հովսեփյան