Ռուսաստանի կողմից Ադրբեջանին «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ մատակարարելու կապակցությամբ ադրբեջանական ֆեյսբուքյան խմբերում բուռն քննարկումներ են ընթանում։ 


Ադրբեջանական օգտատերերը գրում են, որ պետությունը անիմաստ փողեր է ծախսել այդ համալիրների ձեռք բերման համար, քանի որ դրանք ցածր մարտավարատեխնիկական տվյալներ ունեն և հայկական բանակի տանկերի համար հեշտ խոցելի թիրախներ են։


Ադրբեջանցիք նշում են նաև, որ պատվիրված «Քրիզանտեմա-Ս» համալիրների առաջին խմբաքանակը (10 միավոր) Բաքուն ստացել է 2015թ հունիսին՝ սակայն վերոնշյալ պատճառներից ելնելով ապրիլյան մարտերի ժամանակ դրանք ռազմաճակատ դուրս չեն բերվել՝ գտնվել են Բաքվի զորամասերից մեկում, իսկ հակատանկային գործողությունները իրականացվել են իսրայելական արտադրության SPIKE հակատանկային կառավարվող հրթիռներով։


Հ.Գ. Արդեն քանի օր է՝ հնչեցված քննադատությունների վրա ազդելու նպատակով, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարբեր սոցիալական ցանցերում նշված համալիրների ռուսական գովազդային հոլովակներն ու ադրբեջանցի այսպես կոչված «ռազմական փորձագետների» մեկնաբանություններն է տարածում ...


Ալեն Ղուլյան