«Роснефть»-ի twitter-ի պաշտոնական էջում նշվում է, որ այսօր ընկերության սերվերները ենթարկվել են հզոր հաքերային հարձակման։ Կիբերհարձակման հաղորդումով ըներությունը դիմել է իրավապահ մարմիններին։
Հարձակման հետևանքով կաթվածահար է եղել նավթի արդյունահանումը Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում։

 


Մինչև պահեստային սերվերներին անցնելու աշխատանքներ են տարվում, բոլոր աշխատակիցներին տուն են բաց թողել։
Հարձակման են ենթարկվել նաև Mondelēz International-ը,Օշադբանկը, Mars-ը, "Նովայա Պոչտա"-ն, Nivea-ն, TESA-ն և այլ ընկերություններ։

 


"Unlock" անելու համար շորթողները 300 Bitcoins են պահանջում։
Հետո էլ Microsoft-ում լոպազանում էին, հաղորդում էին տարածել, որ վերջին թարմացումներով WannaCry-ի դեմն առել են։