Հունիսի 21-22-ը Հայաստանի օրենսդիր մարմնում քննարկվում էր կառավարության ներկայացրած հնգամյա ծրագիրը:
Մասնագիտական առճակատումների և վերլուծությունների փոխարեն ԱԺ-ի դահլիճում գերիշխում էին անձնական և քաղաքական թիրախավորված մեղադրանքներն ու ելույթները:

 

Կառավարության ներկայացրած ծրագրի առանձին դրույթների քննարկումների փոխարեն ընդդիմադիր գործիչները քննարկում և «պահանջատիրություն էին» դրսևորում այլ հարցերում: Օրինակ՝ ԵԼՔ դաշինքը պետության առաջիկա 5 տարիների անելիքները քննարկելու փոխարեն փորձում էր գուշակել, թե վարչապետը կմնա արդյոք 2018-ին։

 

Քաղաքականությունը անկանխատեսելի դաշտ է: Այն ծրագրած պրոցես չէ, անընդհատ գտնվում է շարժման մեջ և կարող է շատ կարճ ժամանակահատվածում տրանսֆորմացվել: Ինչ իմանաս՝ վաղն ինչ կլինի, ուր մնաց՝ 1 տարի հետո։