Թրամփը նախընտրական փուլում բոլոր Հանրապետական թեկնածուների թիրախն էր: Նա կուսակցական ինստիտուտներից ամենա անկախն էր: Ընտրվելու դեպքում նա հաշվի չէր նստելու կուսակցական շահերի հետ: Սակայն պարզվեց, որ իր անկախության հիմքում կախվածությունն է այլ՝ շատ ավելի անընդունելի «ինստիտիուտներից»: Դեմոկրատների սկսած որսին Հանրապետականները չեն խոչընդոտում, սակայն, չեն էլ օգնում: Թրամփը, հասկանալով, որ առանց կուսակցականների իմպիչմենթը մի քանի ամսվա հարց է, լրիվ պառկում ա Հանրապետականների տակ: Սրանք էլ դե ամեն կերպ օգտվում են, ու «փողն» էլ չեն տալիս: Ինչքան ոչ պոպուլյար, «անմարդկային» որոշում կա, արագ սղցնում են՝ ստորագրել են տալիս: Բանը հասավ նրան, որ ինքը Թրամփը ստորագրելուց հետո բողոքում է իր ստորագրած օրենքից:

Երկու կուսակցություններն էլ գիտեն, ով է Թրամփը, ում հետ է շփվում ու ինչ միջոցներով, բայց երկուսն էլ նրան օգտագործում են սեփական օրակարգի ներքո: Դեմոկրատներին պետք է հետ վերցնել Կոնգրեսը, դրա համար անխնա հակա-ՊՌ են անում, Հանրապետականներին պետք է մի քանի շատ անդուր օրենք անցկացնել, ու անցկացնում են: Կարծում եմ յուրաքանչյուրը կստանա իր ուզածը ու հետո համատեղ ջանքերով իրար ձեռքերը կլվան... Թրամփցի: Հետո Թրամփը դառնալու է ամերիկյան ֆոլկլորի Քաջ Նազարը:

Հ.Գ. Ամերիկայում կա «EB-5» վիզա ծրագիր, որի շրջանակներում արտասահմանցին, 1,000,000 դոլար ներդրում անելով ԱՄՆ-ում և 10 աշխատատեղ ստեղծելով, մշտական բնակության իրավունք է ստանում (այնուհետև քաղաքացիություն): Այս ծրագրում կա մի նրբություն. եթե ներդրումը իրականացվում է այն տարածքներում, որտեղ ըստ պետական վիճակագրության գործազրկությունը 50%-ով գերազանցում է համապետական միջինը, նույն արտոնությունից կարելի է օգտվել՝ ներդնելով ընդամենը 500,000 դոլար: Թրամփի հիմնական հաջողության գրավականը կայանում էր նրանում, որ «պռաբիտ» էր անում, որ իր ուզած, էլիտար վայրերում գտնվող հողատարածքները,զուտ տեխնիկապես, ընդգրվկեն աղքատ թաղամասերի վարչական սահմանների մեջ: Այսպիսով, Թրամփը իր ներդնողներին թույլ էր տալիս կես միլիոն դոլարով լավ տարածք ձեռք բերել ու ԱՄՆ քաղաքացի դառնալ: Ցանկացողների թվում ահագին ՌԴ պաշտոնյա կար... ու տենց... Ու ԱՄՆ բոլոր հատուկ ծառայությունները դա շատ լավ գիտեն:



Արթուր Դանիելյան