Ադրբեջանի լրատվականները տարածում են լուր, այն մասին, որ հունիսի 16-ին սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի շարքային-պայմանագրային, Աղջեբեդիի շրջանի Շախսևան գյուղի բնակիչ, 1990թ ծնված Ազար Ահմադ օղլու Ահմադովը (Əhmədov Azər Əhməd oğlu):

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս հայտարարությունը և որևէ տեղեկություն չի հայտնել առաջնագծում վերջին օրերին զոհված զինծառայողների մասին:

Որոշ ընդդիմադիր ուժերի պնդմամբ Ադրբեջանի բանակը լուրջ կորուստներ է կրել, որոնց մասին երկրի ղեկավարությունը ինչպես միշտ լռում է:

 

 

 

 

 

 

 

 

Աշոտ Ասատրյան