Քաղաքագետ Գագիկ Համաբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Reuters-ի տեղեկություններով ուրբաթ օրը բավական լուրջ պատահար է գրանցվել Պարսից ծոցում: Սաուդացի սահմանապահները կրակել են իրանական երկու ձկնորսական նավերի ուղղությամբ, որի հետևանքով նավերից մեկի վրա գտնվող ձկնորսներից մեկը սպանվել է: Էր Ռիադի սահնապահաների պնդմամբ երկու իրանական ձկնորսական նավերը հայտնվել են Սաուդյան Արաբիայի ջրային տարածքում, որից հետո էլ նրանց վրա կրակել են: Իրանական իշխանությունները խոստացել են պարզել դեպքի բոլոր մանրամասները՝ միևնույն ժամանակ նշելով, որ սաուդացի սահմանապահների գործողությունները չեն համապատասխանում ո՛չ մարդասիրական, ո՛չ էլ նավարգության սկզբունքներին: